Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ՝
1.<<ՍԱՆԵՐՋԻ>> ՍՊԸ-ին տալ շինարարության թույլտվություն՝ Գառնի համայնքի գյուղ Գառնի Ազատամարտիկների խճուղի 14հասցե հողամասում <<ՍԱՆԵՐՋԻ>> ՍՊԸ-ին պատկանող տարածքում 5000 կվտ հզորությամբ <<Գառնի 1>> արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համար:
2.Պարտավորեցնել <<ՍԱՆԵՐՋԻ>> ՍՊԸ-ին ՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ,տեղեկացնել համայնքի ղեկավարին,համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է <<ՍԱՆԵՐՋԻ>> ՍՊԸ-ին ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: