Այսօր: Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.04.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասիական զարգացման բանկի և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համագործակցությամբ մեկնարկել է «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիրը, որի շրջանակում Կորեայի փորձագետներն իրականացնում են Հայաստանում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության գնահատում։ 

Հարցմանը հնարավոր է մասնակցել մինչև 2025 թվականի ապրիլի 28-ը` լրացնելով էլեկտոնային հարցաթերթը (https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf8TAELc4d5lIaNj6vnoj86DnkJof_pahZcDK8kqo7kTnTMSQ/viewform

08.04.25 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Սույնով Գառնիի համայնքապետարանը հրավիրում է բոլոր, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, մասնակցելու 2025 թվականի ապրիլի 07-ից մինչև ապրիլի 25-ը կայանալիք Գառնի համայնքի Գեղարդ գյուղի որոշ փողոցների անվանակոչման վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Գառնի համայնքի Գեղարդ գյուղի որոշ փողոցների անվանակոչման վերաբերյալ կարող են մինչև ապրիլի 25-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկությունները ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայքի համացանցային կայքում (kotayk-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (garnihamaynq@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր նրկայացնել Գառնիի համայնքապետարան:Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Գառնի համայնքում՝ 2025 թվականի ... Մանրամասն
30.03.25 ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ

«Գառնի համայնքի Գառնի գյուղում վերանորոգվում է 3-րդ և 5-րդ թաղամասերը միացնող կամուրջը»

 

28.03.25 «Գառնի համայնքում կատարված մաքրման և լվացման աշխատանքներ»։

«Գառնի համայնքում կատարվել են փողոցների լվացման, մաքրման և ջրահեռացման համակարգերի մաքրումներ»:

15.03.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

📌📌📌 Գառնի համայնքի հարգելի բնակիչներ,

Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ հորդորում ենք դաշտերում և այգիներում մաքրման աշխատանքներ իրականացնելիս չայրել խոտածածկ տարածքները։

12.03.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը վերագործարկում է շրջիկ գրասենյակի ձևաչափով ծառայությունների մատուցումը՝ նոր, հարմարավետ և հատուկ կահավորված մեքենաների միջոցով և ընդլայնված ծառայությունների ցանկով։
Շրջիկ ձևաչափով մատուցվելու են անձնագրային ոլորտի և հաշվառման-քննական բաժինների տիրույթում մատուցվող մի շարք ծառայություններ։

Մարտի 13-ին, ժամը 10։30-13։30 ծառայություն կմատուցվի Կոտայքի մարզի Գառնի գյուղում,
Շրջիկ ծառայության մեքենան տեղակայվելու է Գառնի գյուղի՝ Շահումյան հրապարակում համայնքապետերի հարևանությամբ։
Դիմումներն ընդունելուց մեկ շաբաթ անց շրջիկ ծառայության մեքենաները կլինեն նույն վայրում՝ ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը տրամադրման նպատակով։

06.03.25 Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ
Ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Գառնի համայնքի ավագանու նիստ
Տեսահոլովակ
Գառնի համայնք
Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակն արդ
Համայայկական խաղեր
Զբաղվածության ծրագիր
Գառնի համայնքի ավագանու N 2 հերթական նիստ՝ 15.02.2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner