Սույնով Գառնիի համայնքապետարանը հրավիրում է բոլոր, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, մասնակցելու 2025 թվականի ապրիլի 07-ից մինչև ապրիլի 25-ը կայանալիք Գառնի համայնքի Գեղարդ գյուղի որոշ փողոցների անվանակոչման վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Գառնի համայնքի Գեղարդ գյուղի որոշ փողոցների անվանակոչման վերաբերյալ կարող են մինչև ապրիլի 25-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկությունները ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայքի համացանցային կայքում (kotayk-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (garnihamaynq@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր նրկայացնել Գառնիի համայնքապետարան:
Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Գառնի համայնքում՝ 2025 թվականի ապրիլի 25-ին, ժամը 16:00-ին, Գառնի համայնքի, Գառնի գյուղի, Ստ. Շահումյան 4 հասցեում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 041 12 51 56, 060 88 88 55 հեռախոսահամարին: