Այսօր: Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



29 ապրիլի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3, 33, 34 և 35-րդ կետերի, հիմք ընդունելով կադաստրի պետական կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ  2024PQSZYP ծածկագիրը և հաշվի առնելով, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի Գեղարդի խճուղի 14/1  հասցեում գտնվող 07-026-0008-0107 կադաստրային ծածկագրով 0.00552 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասում ինքնակամ կառուցված շինության պահպանումը չի խախտում այլլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածքով սահմանված հողամասերում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների հիման վրա և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1.Գառնի համայնքի Գողթ գյուղի Գեղարդի խճուղի 14/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 07-026-0008-0107 կադաստրային ծածկագրով 0.00552 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասում Ալվարդ Գուրգենի Ավդալյանի կողմից ինքնակամ կառուցված 55.2 քմ  արտաքին մակերեսով խանութը ճանաչել օրինական՝ որպես համայնքային սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner