Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122-Ն որոշման և ,ՙՆորմատիվ իրավական ակտերի մասին՚ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գողթ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-026-0154-0028 կադաստրային ծածկագրով հողամասից 0.0204հա արոտավայրի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության:
2.Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 03-ի ՙՀողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին՚ թիվ 466 որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: