Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի, որոշում եմ.
1.Գառնի համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 20-ի ՙԻնքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին՚ թիվ 563 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
ՙ1. Կամո Պողոսյանին, Մարջիկ Պողոսյանին, Արմենուհի Պողոսյանին, Արսեն Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 99.10քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 32.94քմ մակերեսով օժանդակ շինության աստիճանահարթակը, 31.39քմ արտաքին մակերեսով խոհանոցը, 20.39քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 20.34քմ արտաքին մակերեսով ջրավազանը, 3.42քմ արտաքին մակերեսով պահակատունը, , 1.70քմ և 0.31քմ մակերեսներով պարիսպները, 1.57քմ, 4.10քմ և 1.03քմ մակերեսներով հենապատերը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին 283480 /երկու հարյուր ութսուներեք հազար չորս հարյուր ութսուն / ՀՀ դրամ մուծելուց հետո՚:
2.Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 10-ի ՙԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 563 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՚թիվ 667 որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: