Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի  Գառնի համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 93

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024KV8SHF ծածկագիրը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Հովհաննես Վազգենի Մկրտչյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0079-0022 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների հիման վրա և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1. Հովհաննես Վազգենի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված18.52քմ արտաքին մակերեսով պահեստը և 24.35քմ արտաքին մակերեսով հավանոցը համարել օրինական:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ շինությունները կառուցվել են 2001 թվականի մայիսի 15-ից առաջ, ինքնակամ շինությունների օրինականացման համար գումար չի գանձվում: 

2.Նույն հողամասում առկա 166.75քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 1.95քմ արտաքին մակերեսով սանհանգույցը  համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին 280940 /երկու հարյուր ութսուն հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:

3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Տ. ՊՈՂՈՍՅԱՆ

 

2025թ. հունվարի  20
գ. Գառնի