Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի  Գառնի համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 89

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024JQHSD5 ծածկագիրը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Գարեգին Ներսեսի Գալստյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0079-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների հիման վրա և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1. Գարեգին Ներսեսի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 2.1քմ, 6.6քմ և 7.4քմ արտաքին մակերեսներով պարիսպները համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105211214 հաշվեհամարին 16170 /չորս հազար տասը/ ՀՀ դրամ մուծելուց հետո:

2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Տ. ՊՈՂՈՍՅԱՆ

 

2025թ. հունվարի  20
գ. Գառնի