ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Գառնի, -, garnihamaynq@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1505
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024PDM338 ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Արման Մանուկյանին և Հովհաննես Մանուկյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղարդ գյուղում գտնվող, 07-024-0017-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Արման Մանուկյանին և Հովհաննես Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գեղարդ գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 73.35քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 4.9քմ արտաքին մակերեսով հարթակ/աստիճանը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105210216 հաշվեհամարին 94610 /իննսունչորս հազար վեց հարյուր տասը/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Գառնի