Սույնով Գառնի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ կազմակերպվող Գառնի համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարկված Գառնի համայնքի վարչական տարածքում 2023 թվականի բյուջեի նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.kotayk-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով garnihamaynq@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Գառնիի համայնքապետարան։
Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Գառնի համայնքի Գառնի գյուղում՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 16։00-ին, Գառնիի համայնքապետարանում, հասցեն՝գյուղ Գառնի Ստ. Շահումյան փողոց, թիվ 4։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 041-12-51-56 հեռախոսահամարներով։