Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիպարիտ Թադևոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
13/03/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
14/03/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերը մեկնարկել  են «ՉԻՐ-ՉԻՐ» նախագիծը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի (Կապան և Գորիս համայնքներ) մարզերում բնակվող տնայնագործ չրագործները համար: «ՉԻՐ-ՉԻՐ» նախագիծը միտված է չրարտադրության համար նախատեսված գույքի և մասնագիտական կարողությունների ներդրմամբ տնտեսություններում ավելացնել բնական եղանակով չորացված պտուղ-բանջարեղենի արտադրական ծավալները՝ ապահովելով լրացուցիչ եկամուտ։ 

Նախագծի շրջանակում «Կայուն համայնքներ» ծրագրերի կողմից տրամադրվելու է․

  • երկօրյա վերապատրաստման դասընթաց (տեսական, գործնական),
  • մասնագիտական խորհրդատվություն,
  • տակդիր ցանցեր։ 

Շահառուն ներդնելու է՝

  • Հումք չորացման համար,
  • տակդիր ցանցերի տեղադրման հենակներ/ոտնակներ։ 

Նախագիծը իրականացվելու է երեք փուլերով։ Նախագծին մանրամասն ծանոթանալու  և դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես առցանց գրանցվել այս հղումով ՝ https://form.jotform.com/SustainableCommunities/--ChirChir , ինչպես նաև ներբեռնել ու ձեռագիր լրացնել հղումով ներկայացված հայտը՝  shorturl.at/fjnG6։   Լրացված և ստորագրված հայտը հարկավոր է դասընթացի անցկացմանը օրը նախապես հանձնել դասընթացավարին։ Դասընթացի  մասնակցության գրանցման վերջնաժամկետն է՝ մարտի 14-ը, ժամը 18:00-ն:

Դասընթացների անցկացման վայրի, օրերի ու ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը Ձեզ կտրամադրենք հավելյալ՝ հայտերի հավաքագրումը ավարտելուց հետո: 

 «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար

lusine.balayan@undp.org

Բոլորը
Գառնի համայնքի ավագանու նիստ
Տեսահոլովակ
Գառնի համայնք
Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակն արդ
Համայայկական խաղեր
Զբաղվածության ծրագիր
Գառնի համայնքի ավագանու N 2 հերթական նիստ՝ 15.02.2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner