Հավելված ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 02 թիվ 1070 որոշման
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Սույնով Գառնիի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2023 թվականի նոյեմբերի 06-ից մինչև նոյեմբերի 24-ը ներառյալ կազմակերպվող Գառնի համայնքի վարչական տարածքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարկված Գառնի համայնքի վարչական տարածքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի վերաբերյալ կարող են մինչև 2023 թվականի նոյեմբերի 24-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.kotayk-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (garnihamaynq@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Գառնիի համայնքապետարան։
Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Գառնի համայնքի Գառնի բնակավայրում՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ին ժամը 14։00-ին, Գառնիի համայնքապետարանում, հասցեն՝գյուղ Գառնի, Ստ. Շահումյան փողոց, թիվ 4։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 041-12-51-56, 060-88-88-55 հեռախոսահամարներով։