Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիպարիտ Թադևոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
08/01/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/01/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Գառնի համայնքի «Գառնիի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու  համար:

ՀՈԱԿ-Ի տնօրենը՝

ա)  իրականացնում Է ՀՈԱԿ-ի  ընթացիկ գործունեության ղեկավարումը.

բ) պատասխանատու է կադրերի ընտրության Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրության սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար.

գ)լիազոր մարմին է ներկայացնում ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.   
դ) կազմում է ՀՈԱԿ-ի հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը.

ե)իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

      Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն՝

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝

1) բարձրագույն կրթություն.

      2)հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

3) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):

  2. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`

1)      տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2)      ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3)     համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4)     աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.

5)     ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6)     առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1)    դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2)    տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի

 փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված

 հիվանդություններից որևէ մեկով.

3)    օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.

4)  դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը

    սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5)    զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի

 համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.

6)   ներկայացրել է փաստաթղթեր, որոնք կեղծ են, լրիվ չեն կամ թերի են.

7)    65 տարին լրացած քաղաքացիները:

  Մրցույթը կկայանա 2024 թվականի  փետրվարի 14-ին ժամը 12:00-ին Գառնիիհամայնքապետարանի վարչական շենքում (գ. Գառնի Ստ. Շահումյանփողոց շենք 4)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները  Գառնիի   համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`

  • դիմում.
  • մեկ լուսանկար` 3x4 չափսի.
  • քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
  • ինքնակենսագրություն.
  • անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի

      կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման

      վկայականի) պատճենները.

  •  տեղեկանք` մշտական բնակության վայրից.
  •  հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

  Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով, կամ անձը հաստատող փաստաթղթով:

 Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային  օր` ժամը 1000-1700-ը Գառնիի համայնքապետարանի շենքում / գ. Գառնի Ստ. Շահումյան փողոց շենք 4, (հեռ.` +37441125156,060888855)

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  2024 թվականի  հունվարի 30-ը  ներառյալ:

 

 

 

 

  ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Բոլորը
Գառնի համայնքի ավագանու նիստ
Տեսահոլովակ
Գառնի համայնք
Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակն արդ
Համայայկական խաղեր
Զբաղվածության ծրագիր
Գառնի համայնքի ավագանու N 2 հերթական նիստ՝ 15.02.2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner